Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Անգուս Դիտոն՝ տնտեսագետ նոբելակիր

Անգուս Դիտոն՝ տնտեսագետ նոբելակիր
13.10.2015 | 12:25

Տնտեսագիտության բնագավառում 2015-ի Նոբելյան մրցանակին արժանացել է շոտլանդացի Անգուս Դիտոնը: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության և միջազգային գործերի պրոֆեսոր Դիտոնին է շնորհում սպառման, աղքատության և սոցիալական ապահովության վերաբերյալ հետազոտության համար:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ